Բուֆոնը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր Լիգա

Բուֆոնը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր Լիգա

«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր Լիգա։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Ինչպես տեղեկացնում է Serie B News-ը, 43-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակի» նորանշանակ գլխավոր մարզիչ Պաոլո Վանոլին։

Բուֆոնը և Վանոլին ժամանակին թիմակիցներ են եղել «Պարմայում»։ Ընթացիկ մրցաշրջանում Բուֆոնն իտալական ակումբի կազմում մասնակցել է Բ Սերիայի 18 հանդիպման՝ բաց թողնելով 20 գնդակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում