Խաղաղօվկիանոսյան «Ռայ» թայֆունը մոլեգնում է Ֆիլիպինների վրա

Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում ձևավորվել է նոր թայֆուն՝ 22-րդն այս սեզոնում, որը կոչվում է «Ռայ», այն մոտենում է Ֆիլիպիններին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ իր կայքում հայտնել է Հոնկոնգի օդերևութաբանական աստղադիտարանը։
Ըստ կանխատեսումների՝ ուրբաթ օրը ցիկլոնը կհասնի Ֆիլիպինյան արշիպելագի կենտրոնական հատված, ապա կմտնի Հարավչինական ծով։
Թայֆունն ուղեկցվում է արևադարձային անձրևներով և փոթորիկներով՝ ավելի քան 43 մ/վ արագությամբ։
Կարծիքներ