Անցած տարին առանձնահատուկ էր ինձ համար. հիշեք՝ ամեն բան ձեր ձեռքում է. Սպերցյան

Անցած տարին առանձնահատուկ էր ինձ համար. հիշեք՝ ամեն բան ձեր ձեռքում է. Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շնորհավորել է Ամանորի առթիվ:

 

«Սիրելի՛ ընկերներ, շնորհավորում եմ նոր 2026 թվականի առթիվ: Ցանկանում եմ մաղթել ամենակարևորը՝ թող ձեր կողքին միշտ լինեն սիրելի մարդիկ՝ առողջ ու երջանիկ։ Թող բոլորիդ երազանքներն իրականանան:

 

Հիշեք՝ ամեն բան ձեր ձեռքում է, այդ պատճառով երբեք մի՛ հանձնվեք։ Իհարկե, անցած տարին առանձնահատուկ էր ինձ համար։ Մենք իրականացրինք մեր երազանքը և չեմպիոն դարձանք հարազատ ակումբի հետ։ Մնացածը դեռ առջևում է։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրին աջակցության ու սիրո համար անցնող տարում։ Բոլորիդ մաղթում եմ լավ հանգստյան օրեր»,- տելեգրամյան ալիքում գրել է 25-ամյա ֆուտբոլիստը։

 

Հիշեցնենք, որ վերջերս Էդուարդ Սպերցյանը ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում