ՆԳՆ ենթակա ծառայությունները շնորհավորել են կանանց միջազգային օրվա առթիվ

ՆԳՆ ենթակա ծառայությունները շնորհավորել են կանանց միջազգային օրվա առթիվ։
«Սիրելի՛ կանայք, Ներքին գործերի նախարարության ենթակա բոլոր ծառայությունները ջերմորեն շնորհավորում են կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Գարնանային տոնական այս օրը յուրատեսակ առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու ձեր բացառիկ տեղն ու դերը ընտանեկան երջանկության, մեր երկրի զարգացման, պետականության ամրապնդման և հանրային համերաշխության գործում:
Խորհրդանշական և լուսավոր այս տոնի պարգևած տրամադրությունն ու ժպիտը, գարնանային գույների առատությունը թող ուղեկից լինեն ձեզ տարվա բոլոր օրերին: Շնորհավոր Մարտի 8»:
Կարծիքներ