Glonass-K2 տիեզերանավը կարող է արձակվել 2022 թվականի երկրորդ եռամսյակում

Ռուսական Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի (ԳԼՈՆԱՍՍ) նոր սերնդի առաջին «Glonass-K2» տիեզերանավը կարող է արձակվել 2022 թվականի երկրորդ եռամսյակում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հրթիռային և տիեզերական արդյունաբերության աղբյուրին։
«Ռուսական նավիգացիոն Glonass-K2 արբանյակի արձակումը ծրագրվում է իրականացնել 2022 թվականի երկրորդ եռամսյակի կեսերին»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ տիեզերանավը ներկայում հավաքվում է և փորձարկում է անցնում։
Հոկտեմբերին Տեղեկատվական արբանյակային համակարգերի գլխավոր տնօրեն Նիկոլայ Տեստոեդովն ասել էր, որ նոր Glonass-K2 արբանյակների ստեղծումը Roscosmos-ին կրկնակի թանկ է արժեցել, քան նախորդ սերնդի Glonass-K տիեզերանավը։ Նա դա անվանել է բացարձակ բնական գործընթաց:
Կարծիքներ