ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոգևորականներին հրավիրել հանդիպման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է եկեղեցականներին հրավիրել հանդիպման:
«Մեր եկեղեցում կան հոգևորականներ, որոնք նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում, և ես, իհարկե, նրանց համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի նաև նրանց դիրքորոշումներն ու մոտեցումներն ավելի մանրամասն հասկանամ»,- Կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Փաշինյանը:
Նա այս մասին խոսել է՝ անդրադառնալով մի շարք եպիսկոպոսների հրապարակած հայտարարությանը:
Վարչապետը հավելել է, որ այդ հնարավոր հանդիպումը պետք է՝ հոգևորականների դիրքորոշումն ավելի լավ հասկանալու համար, մինչ այդ ձեռնպահ կմնա որևէ հայտարարություն անելուց, բայց որդիական խոնարհմամբ և հաստատակամորեն ողջունում է հոգևորականների հայտարարությունը:


Կարծիքներ