Յոհանեսբուրգի քաղաքապետը մահացել է COVID-19-ից

Հարավաֆրիկյան Հանրապետության խոշորագույն քաղաքներից մեկի՝ Յոհանեսբուրգի քաղաքապետ, 53-ամյա Ջեֆրի Մահուբոն մահացել է կորոնավիրուսի հարուցած բարդություններից։ Այս մասին հուլիսի 9-ին հայտնել է AFP-ն:
Հունիսի վերջին Մահուբոյի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է ստացվել։ Պաշտոնյան հոսպիտալացվել էր հուլիսի 3-ին:
Մահուբոն չէր հասցրել պատվաստվել: Հարավային Աֆրիկայում նախ պատվաստվել են 60 տարեկանից բարձր քաղաքացիները: 50-59 տարեկան քաղաքացիների պատվաստումների գրանցումը մեկնարկել է հուլիսի սկզբից, բայց այդ ժամանակ նա արդեն հիվանդ էր:
«Այս դեպքն ընդգծում է մահացու համաճարակի սպառնալիքը, որի առկայության պայմաններում մենք բոլորս ծայրաստիճան խոցելի ենք», – ասել է ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան:
Երկրում մինչ օրս գրանցվել է վարակման ավելի քան 2.1 միլիոն դեպք։ Պատվաստվել է երկրի բնակչության հինգ տոկոսից ավելին:
Կարծիքներ