ՀՀ Սահմանադրությունը մեր պետության հենասյունն է․ Սուրեն Պապիկյան

ՀՀ Սահմանադրությունը մեր պետության հենասյունն է․ Սուրեն Պապիկյան

ՀՀ Սահմանադրությունը մեր պետության հենասյունն է, որը չի կարող լինել լոկ փաստաթուղթ։ Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուր պաշտոնյայի գործունեության, յուրաքանչյուր քաղաքացու հանրային վարքագծի հիմքում։ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ գրել է ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

«Հայրենասիրությունը դրսևորվում է հենց այս պարզ ճշմարտությամբ, որի խեղաթյուրումը, ցավոք, շատ հաճախ անցանկալի հետևանքներ է թողել մեր երկրի բնականոն զարգացման վրա։

Հայաստանը սիրել նշանակում է գիտակցել ու իրացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ մեր ունեցած պարտավորություններն ու իրավունքները, որոնք բխում են Մայր օրենքից և օրենսդրությունից։
2021թ․ ընտրություններով ՀՀ քաղաքացին ևս մեկ անգամ վերահաստատեց սահմանադրությամբ իրեն վերապահված անքակտելի իրավունքը և ժողովրդավարական արժեքների անբեկանելիությունը երկրում ։

Մեզ շնորհված լեգիտիմ մանդատով ինչպես առաջ, այնպես և այսօր մենք հետամուտ ենք լինելու Սահմանադրության իրացվելիությանը և օրենքի գերակայությանը ողջ երկրում և բոլոր բնագավառներում։

Հայաստանի Հանրապետությունում մենք թևակոխել ենք մի փուլ, երբ օրենքի առջև հավասար են բոլորը և որևէ մեկը չի կարող իրեն վեր դասել օրենքից։
Շնորհավոր Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում