Արայիկ Հարությունյանն այցելել է Արարատի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Արարատի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին:
Մինչ բնակիչների հետ հանդիպումը Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոյանը մանրամասներ է ներկայացրել իրականացված և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:
Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Վերին Դվին, Դիմիտրով, Ռանչպար, Ղուկասավան բնակավայրերի բնակիչների հետ, ընդգծել, որ ազգային փոքրամասնությունների կրթական, կրոնական, մշակութային իրավունքներն ու պահանջմունքները մշտապես Կառավարության ուշադրության կենտրոնում են և այցի նպատակը ոչ միայն իրականացված ծրագրերին ծանոթանալն է, այլ նաև տեղում մտահոգություններին ու խնդիրներին ծանոթանալն ու հասցեագրելը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև պատասխանել է բնակիչների կողմից բարձրացված հարցերին և համապատասխան հանձնարարականներ տվել:


Կարծիքներ