Քրդերեն երգի պատճառով Թուրքիայում համերգը չեղարկվել է

Քուրդ արվեստագետ, երգիչ Մեմ Արարատը հայտարարել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 4-ին Անկարայի Նեշեթ Էրթաշ մշակութային կենտրոնի դահլիճում կայանալիք իր համերգը չեղյալ է հայտարարվել, հայտնում է Ermenihaber-ը։
Արարատը սոցցանցի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ Անկարայի Քեչիորենի թաղապետարանի աշխատակիցը զանգահարել է համերգի պատասխանատու «Զիզ մյուզիք» ընկերությանը և տեղեկացրել, որ թույլ չեն տալիս կազմակերպել համերգը, քանի որ դրա ընթացքում քրդերեն երգ է հնչելու։
«Քրդերենի դեմ ուղղված այս ատելության հանցանքը գործելու համար դատապարտում եմ Քեչիորենի թաղապետարանին։ Դե որ այդպես է, մենք շարունակելու ենք միահամուռ կերպով երգել մեր երգերը՝ այն էլ բոլոր բարբառներով և խոսվածքներով»,-շեշտել է քուրդ արվեստագետը։
Կարծիքներ