Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Նախկին պատգամավորը մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու և անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու համար։

Պետրոսյանի գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Պատգամավորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում