Ի՞նչ դրամական միջոցներ ունի ՀՀ Առողջապահության նախարարը

Ի՞նչ դրամական միջոցներ ունի ՀՀ Առողջապահության նախարարը

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019թ-ի սկզբին բանկային հաշվին ունեցել է 1,925,798 ՀՀ դրամ, 119 ԱՄՆ դոլար և 22,000 եվրո: Տարվա ավարտին նրա բանկային հաշվին եղել է 114,897 ՀՀ դրամ, 15.71 ԱՄՆ դոլար և 31,000 եվրո: Այս մասին FreeNews-ը տեղեկանում է նախարարի հայտարարագրից:

Թորոսյանի դրամական այլ միջոցների (կանխիկ դրամ, էլեկտրոնային հաշիվներ) մասին տեղեկատվություն նշված չէ, սակայն հայտարարագրից պարզ է դառնում, որ նախարարը ՀՀ առողջապահության նախարարությունից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 18,183,150 ՀՀ դրամ: Դե իսկ տրված փոխառնությունների դիմաց ստացված տոկոսը 573.87 ԱՄՆ դոլար է:

Որպես անշարժ գույք ՀՀ Առողջապահության նապարարը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երևանի Նոր Նորք վարչական շրջանում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում