ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

Մայիսի 28-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան ռազմական և ռազմաօդային կցորդ Ռ․Ն․ Պոլյանովսկին մասնակցել են Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի առաջին հանրապետության 105-ամյակի կապակցությամբ կազմակերպված հիշատակի միջոցառմանը։

Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը և շնորհավորում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պետական տոնի առթիվ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում