Բայդենը կարծում է, որ բոլոր պետությունների ղեկավարները կցանկանային լինել իր տեղում

Ցանկացած պետության, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարը պատրաստ է տեղը փոխանակել ԱՄՆ նախագահի հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս կարծիքն ուրբաթ օրը հայտնել է ամերիկյան վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը։
«Ես լավատեսորեն եմ վերաբերվում մեր երկրին: Բոլորը` սկսած Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարներից մինչև մեկ ուրիշը, ես չգիտեմ մեկ համաշխարհային առաջնորդի, ով չցանկանա փոխել իր տեղը ինձ հետ»,- ասել է նա:
Սպիտակ տան ղեկավարն իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ ԱՄՆ-ն ունի ավելի շատ հնարավորություններ, ավելի լավ զարգացած գիտություն և տեխնոլոգիա, քան աշխարհի ցանկացած այլ երկիր։
Կարծիքներ