Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել, կա վիրավոր

Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել, կա վիրավոր

Փետրվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Թավրիզյան փողոցի թիվ 53 տնից լսվել է պայթյունի ձայն, վնասվել են ապակիները, դուռը, տանիքից նկատվում է ծուխ և կան տուժածներ:  

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է ժամանել 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, Կարինե Լ.-ին պատկանող եռահարկ տանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Մինչ հրշեջների ժամանումը՝ հրդեհը քաղաքացիների ուժերով մարվել է:

Այրվել են տանը եղած հեռուստացույցը, հեռուստացույցի տակդիրը, կենցաղային իրեր, փլուզվել է միջսենյակային պատից մի հատված, պատշգամբի դուռ, և կոտրվել են 2-րդ հարկի պատուհանների ապակիները:

Թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը, պարզվում է: Ըստ նախնական տեղեկությունների՝ այնտեղ, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, բնակելի չի եղել:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում