Ինչպիսին էր բանակը մինչև «կլուբնիկ ու ներքնաշոր»

Ֆեյսբուքյան օգտատեր, նախկին զինվորական Միքայել Միքայելյանը իր էջում գրում է․
Մի փոքր երկար ստացվեց։
Ես 《կլուբնիկն ու ներքնաշորը》հասկանում եմ, որ նկատի է ունեցել սննդի և հագուստի ռեֆորմը։
Ես ծառայել եմ 2016-2018 թթ. ՀՀ ԶՈւ-ում։ Մենք առավոտյան ուտում էինք պյուրե, 1 ձու, և 1 թեյի գդալ խտացրած կաթ, ինչու՞ 1 թեյի գդալ, որովհետև սեղանի շուրջը նստում էինք 10 հոգով, և սեղանին դրված էր 1 բանկա խտացրած կաթ։
Կիրակի օրերը մանի կաշա, ու սեղանին դրված էր մեկ աման շաքարավազ, ու պետք է որոշեինք շաքարավազը լցնենք մանիի մեջ, որ քաղցր ուտենք, թե՞ թեյի մեջ։ Բնականաբար սոված չէինք մնալու և ուտում էինք քաղցր մանի կաշա և խմում դառը թեյ։
Ցերեկը սեղանին կար 2 տեսակի կերակուր` խաշած ցորենի գլխավորությամբ, իսկ արքայական սնունդը խաշած կարտոֆիլով աղցանն էր, վրան սոխ ու կանաչի։ Միսը որպես էտպիսին մի օր տաքացրած տուշոնկան էր, որը մինչև նստում էինք սառում էր յուր հաստաշերտ սպիտակ յուղով։
Մի օր մի աման տապակած խոզի միսն էր, որն էլի 10 հոգու մեջ էինք բաժանում ու ամեն մեկիս մի ծրտ հասնում էր։ Ու ջրով բացած օշարակ։
Երեկոյան լինում էր կամ խաշած կարտոֆիլ, որը պյուրեի էր նման, կամ էլ խաշած կաղամբ։ Եվ բոլորի կողմից 《սիրված》կիլկին, որը ուտելուց հետո իժոգան պատրաստ էր։
Եվ այս ճաշացանկն ընդհանուր առմամբ 2 տարի նույնն էր։ Արդարության համար պետք է ասեմ, որ համեղ բաներ էլ կային։
Մենք իհարկե չէինք բողոքում, որովհետև այդ ժամանակ մեր զորամասի ճաշարանը լավագույներից մեկն էր համարվում։
Մենք 2 տարի ապրել ենք այն գիտակցումով, որ ուտում ենք, որ սոված չմնանք։
2018-ից հետո եղած սննդի ռեֆորմի մասին թող այդ ժամանակ ծառայած զինվորները պատմեն։
Ներքնաշորի և հագուստի հետ կապված։ Ես մայկա ստացել եմ ընդամենը 4 հատ` 2 տարվա համար։
Այդ մայկաներն էլ եթե 1֊2 անգամ լվանում էիք կարճանում գույնը գցում էր, դրա համար էլ ամեն բաղնիքից հետո նորն էինք հագնում։ Զինվորը ծառայության ընթացքում ունենում է մոտ 108 բաղնիք (չեմ հաշվում, որ մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակ չէինք լողանում)։
Նասկին ստանում էինք ամիսը մեկ կամ 2 անգամ։
Վարտիքն էլ մի ուրիշ խայտառակություն)))) էնքան փոքր էր, որ 6 տարեկան եղբորս հագով էլ չէր լինի։
Սա նշանակում է, որ իմ ընտանիքն ամեն ամիս ինձ ներքնաշոր էր ուղարկում, այո, իմ ընտանիքը դժվարությամբ, բայց կարողանում էր, իսկ շատ շատերի ընտանիքները չէին կարողանում։
Համազգեստն էլ դե 6֊8 ամիս մեկ ենք ստացել, որից Ձմեռային հագուստը 1 անգամ,
Ամառվա զորակոչը տեսնում էր 2 ձմեռ, հետևաբար 2֊րդը գնում էինք, իսկ ձմեռային զորակոչի տղաները 2 անգամ էին հագուստը գնում։
Էլ չասեմ, որ համազգեստի որակն էնքան վատն էր, որ 2 ամիս անց արդեն գույնը թափում էր, և ստիպված էինք նոր համազգեստ գնել։
Դատելով նախկին նախագահի հեգնական մտքին, կապված սննդի ռեֆորմի հետ, կարելի է ենթադրել, որ օդ էին իր աջակիցների մտքերը, երբ ասում էին 《էդ սննդի հարցը սաղ Սերժի վախտովա ստորագրվել, սաղ ինքնա արել, պրոստը ներկաները իրենց են վերագրում》։
Կարծիքներ