Թաիլանդում հրդեհի զոհ է դարձել 13 մարդ

Թաիլանդում հրդեհի զոհ է դարձել 13 մարդ

Թաիլանդի Չոնբուրի նահանգում գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 35 մարդ։ Այս  մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով, որին մեջբերում է Reuters-ը, մինչ այժմ բացահայտված բոլոր զոհերը Թաիլանդի քաղաքացիներ են:

Գործակալության տվյալներով՝ ոստիկանության գնդապետը հայտնել է, որ հրդեհը սկսվել է ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 1-ին Mountain B գիշերային ակումբում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում