ԱՄՆ-ում Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ տարբեր քաղաքներում փոխհրաձգությունների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ (լուսանկարներ)

ԱՄՆ-ում Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ տարբեր քաղաքներում փոխհրաձգությունների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ, գրում է Daily Mail-ը։

Ամենամեծ թվով մարդիկ՝ 17-ը, մահացել են Չիկագոյում, ևս 63-ը վիրավորվել են։ Զոհերի թվում կան երկու երեխաներ։

Նյու Յորքում հաղորդվում է առնվազն 6 զոհի և 44 վիրավորի մասին:

Մեմֆիսում, Քլիվլենդում, Հյուսիսային Կարոլինայում և մի շարք այլ քաղաքներում նույնպես փոխհրաձգություններ են տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ։

Միջադեպերին ի պատասխան՝ Թրամփը Twitter-ում գրել է, որ Չիկագոյում և Նյու Յորքում հանցագործությունների թիվը չափազանց մեծ է։

«Հրաձգությունը զգալիորեն ահագնացել է Նյու Յորքում, որտեղ մարդիկ պահանջում են, որ նահանգապետ Էնդրյու Կուոմոն և քաղաքապետ Բիլ դե Բլազիոն քայլեր ձեռնարկեն»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ «դաշնային կառավարությունը պատրաստ է և կարող է օգնել, եթե իրեն խնդրեն»:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ԱՄՆ-ն նշում էր Անկախության օրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում