Ես մտածում եմ ռուսերեն, իմ լեզուն ռուսերենն է, իմ գլխում ռուսերեն մտքեր են, բայց երակներումս՝ հայի արյուն. Գալուստյան

Ռուսաստանաբնակ հայազգի շոումեն, հումորիստ և դերասան Միխայիլ Գալուստյանը հարցազրույցի ժամանակ, թիվս այլ հարցերի, խոսել է երկքաղաքացիության և հայ լինելու մասին։
Հաղորդավարի հարցին՝ ինչու է Գալուստյանը ստացել Հայաստանի քաղաքացիություն, երբ իր ողջ գործունեությունը Ռուսաստանում է, հումորիստը նշել է, որ չի պատրաստվում հեռանալ ՌԴ–ից, բայց ինչու՞ չունենալ ՀՀ քաղաքացիություն ևս, եթե դա թույլատրելի է։
«Երկքաղաքացիություն ստանալով՝ ես չեմ փոխել հայացքներս։ Ես մտածում եմ ռուսերենով, իմ մայրենի լեզուն ռուսերենն է, իմ գլխում ռուսերեն մտքեր են, ռուսերեն բռեր, բայց իմ երակներում հայի արդյուն է և ինձ հայ եմ զգում և ի՞նչն է ինձ խոչընդոտում ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե օրենքով դա արգելված չէ:
Ես կարծում եմ, որ շատ հայեր են ցանկանում ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Շառլ Ազնավուրը, լինելով Ֆրանսիայի քաղաքացի, պատկառելի հասակում է ստացել ՀՀ քաղաքացիություն, բայց կասկածում եմ, որ նա ցանկացել է գալ Հայաստան և շարունակել գործունեությունը: Շատ կալիֆորնիական աստղեր են դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, բայց հո չի՞ նշանակում, որ մեկնելու են Հայաստանում ապրեն: Ես հայ եմ, ես կարող եմ ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ առանց հրաժարվելու ՌԴ քաղաքացիությունից, ես ՌԴ-ում եմ ապրում, հարկեր եմ վճարում, ես կարծում եմ՝ իրավունք ունեմ ՀՀ քաղաքացիություն ունենալ»,– նշել է Միխայիլ Գալուստյանը՝ հավելելով, որ միշտ չի սիրել պարզաբանումներ տալ:
Կարծիքներ