Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Մայիսի 3-ին վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտա 40 հասցեում՝ Հայաստանում Ամերիկյան համալսարանի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ,մի քանի րոպե անց նմանատիպ ահազանգ ստացվում է Ամերիկյան համալսարանի անվտանգության պետից, ով հայտնում է, որ կրակոց է հնչել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Արդեն տեղում Ամերիկյան համալսարանի դիմաց ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, ավտոմեքենաներ, որոնց վրա առկա է նույնպես արնանման հետքեր և կրակված 1 գնդակ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չի հրապարակվում, սակայն դեպքի վայրից ոստիկաններն ու պարեկները ոստիկանության Արաբկիրի բաժին են կասկածանքով տարել մի քանի անձանց, ովքեր հանրությանը հայտնի անձնավորությունների բարեկամներ են։ 

Ձեռնարկվում են նաև օպերատիվ-հետախուզական, քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, կռվի մասնակիցների ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում