Վեդի քաղաքում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումների ընթացքում սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել Վայք քաղաքում գտնվող անհատ ձեռնարկատեր Ալլա Ավագյանին պատկանող հացի արտադրամասում։
Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։
Պարզվել է, որ այդ արտադրամասի պատերի ու հատակի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, հեշտությամբ լվացվող ու ախտահանվող նյութերից, ենթակա են նորոգման, առաստաղները ապահով չեն, չեն կանխարգելում կեղտի կուտակումներն ու բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը։
Արտադրամասն ապահովված չէ անձնակազմի համար հանդերձարանով։ Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագանները չեն բավարարումհիգենիայի պահանջները, չեն պահվում նորոգ վիճակում։
Արտադրամասի օդափոխության համակարգը գտնվում է ոչ բարվոք վիճակում, ունի մաքրման և ախտահարման կարիք։
Սահմանվել է խախտումները վերացնելու համար ժամկետներ։
Կարծիքներ