ՍՍ-ին և ՍՕ-ին խորհուրդ կտամ` բանակի ու զինված ուժերի մասին առավելևս չխոսեն. Տիգրան Գեղամյան

ՍՍ-ին և ՍՕ-ին խորհուրդ կտամ` բանակի ու զինված ուժերի մասին առավելևս չխոսեն. Տիգրան Գեղամյան

ՍՍ-ն ու ՍՕ-ն խոսում են զինված ուժերի, բանակի հզորության ու պետությունը ռազմական ռելսերի վրա տեղափոխելու մասին :

Ինքս ծառայել եմ 2009-2011 թվականներին ՀՀ ԶՈւ-ում ու այն, ինչը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկարագրել է բաքից շլանգով բենզին ու սալյարկա քաշելու համակարգ, դրա մեջ եղել եմ 2 տարի, իսկ մետալալոմը անձամբ եմ տեսել ու օգտագործել: Վարչապետի նկարագրածը շատ մեղմ է ասված, քանի որ ինչ խնդիր տեսել եմ (ու ոչ միայն ես, այլ բոլոր զինվորներն ու սպաները), ավելի վառ և գունավոր երևում էր հատկապես տագնապ հայտարարելու ժամանակ (օրինակ տեխնիկաների 80%-ից ավելին տեղից չէին կարողանում շարժել` կամ շարժիչը գործի չէր դրվում, կամ դրվելուց հետո տեղից չէր շարժվում):

ՍՍ-ին և ՍՕ-ին խորհուրդ կտամ` բանակի ու զինված ուժերի մասին առավելևս չխոսեն, որովհետև չկա ընտանիք, որը զինվոր չի ունեցել ու չգիտի ինչ պայմաններում է ծառայել իրենց զինվորը, օրինակ, ՍՍ-ի նախագահության և ՍՕ-ի նախարար եղած ժամանակ:

Այս մասին գրել է Տիգրան Գեղամյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում