Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի ենթահանձնաժողովի նախագահ Թոմաս Քինի հետ:

Խմբի կազմում են եղել բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։

Պատգամավորները հանդիպել են նաև ԱՄՆ սենատորներ Շելդոն Ուայթհաուսին և Ալեքս Պադիլայի հետ:

Հանդիպումների ընթացքում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան- Ադրբեջան խաղաղության գործընթացը` կարևորելով ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:

Քննարկվել է Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ տարածաշրջանի խաղաղության և բարգավաճման առանցքային գործոն:

Կարևորվել է ԱՄՆ հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում