ՔՊ-ն Փաշինյանի գլխավորությամբ նիստ է գումարել․ հաստատվել են Սիսիանի և Անիի ընտրացուցակները

ՔՊ-ն Փաշինյանի գլխավորությամբ նիստ է գումարել․ հաստատվել են Սիսիանի և Անիի ընտրացուցակները

Փետրվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հաստատվել են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակները։

Քննարկվել են Սպիտակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունների արդյունքները։ Քաջայր Նիկողոսյանը հաստատվել է Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում։

Մտքեր են փոխանակվել սպասվող ՏԻՄ ընտրությունների և այլ ընթացիկ հարցերի շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում