Լայքահավաքություն, էժան պոպուլիզմ՝ ոչինչ ավելին. Չախոյանը՝ Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը Ադրբեջանի դրոշը այրելու մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքում գրում է.
«Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը Ադրբեջանի դրոշը այրողին ծափահարողները հիմա կարող են ավելի բարձր ծափահարել, Ծանրամարտի աշխարհի առաջնությունը Հայաստանում չի անցկացվի: Եթե սա էր ձեր նպատակը, հասաք ուզածներիդ:
Սա թերևս ամենավառ ապացույցներից մեկն է, թե ինչի կարող է հասցնել դրոշ այրելով հայրենիքի կեղծ փրկությունը: Լայքահավաքություն, էժան պոպուլիզմ` ոչինչ ավելին:
Ի դեպ, Հայաստանում Ծանրամարտի աշխարհի առաջնությունը անցկացնելու դեմ պայքարում էին մեր հարևաններն ու դրոշը այրողին ծափահարողները»:
Կարծիքներ