Գերմանիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 66 884 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 66 884 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 66 884-ով, ինչը դարձել Է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի (ենթարկվում Է առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 24-ին հրապարակված տվյալները:

Նախորդ հակառեկորդն արձանագրվել Է նոյեմբերի 18-ին, երբ մեկ օրում հայտնաբերել են վարակման 65 371 դեպք: Համաճարակի սկզբից վարակ Է հայտնաբերվել Գերմանիայի 5 497 795 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւնքներից երկրում 24 ժամում մահացել Է 335 հիվանդ: Համավարակի ամբողջ ժամանակամիջոցում Գերմանիայում մահացու վախճանների ընդհանուր քանակը հասել Է 99 768-ի: Գերմանիայում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 400 դեպքի նշագիծը 100 հազար բնակչի հաշվով: Նոյեմբերի 24-ին այն կազմել Է 404,5:

Նախօրյակին այդ ինդեքսը հավասար Էր 399,8-ի:  Մեկ ամիս ռաջ այն գտնվում Էր 100 հազար բնակչի հաշվով 100  դեպից փոքր-ինչ ավելի: Կորոնավիուսով հոսպիտալացված  հիվանդների թիվը 100 հազար բնակչի հաշվով յոթ օրվա ընթացքում (հասարակական կյանքի հնարավոր սահմանափակումների կարեւոր ցուցիչ) կազմում Է 5,60: Վերջին շաբաթներին Գերմանիայում COVID-19-ով հիվանդացությունը սրընթաց աճում Է: Նոյեմբերի 18-ին ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը հանդիպում Է անցկացրել դաշնային երկրամասերի ղեկավարների հետ, որի արդյունքներով ընդունվել Է միջոցների նոր փաթեթ, որոնք նպատակամղված են վարակի տարածման տեմպերի զսպմանը: Եթե նախկինում իշխանությունների կողմից սահմանափակիչ միջոցներ ընտրելիս հիմնական չափանիշը հիվանդացության յոթնօրա ցուցանիշն Էր, ապա այժմ վճռական գործոն Է հոսպիտալացման ինդեքսը: Այս առանչությամբ երկրում սահմանվում են կլինիկաների զբաղվածության երեք տարբեր մակարդակներ (3, 6 եւ 9), որոնց համապատասխան կհաստատվեն այս կամ այն սահմանափակումները: Բացի դրանից, իշխանությունների որոշման  համաձայն՝ ծերերի եւ հաշմանդամների խնամքի ոլորտի բոլոր աշխատողները պետք Է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստւմ անցնեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում