Բայդենը քննադատում է Նիկարագուայի անցած ընտրությունները

Բայդենը քննադատում է Նիկարագուայի անցած ընտրությունները

«Նիկարագուայում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին և ոչ ազատ են, ոչ արդար»․ Այսպիսի հայտարարություն է արել Վաշինգտոնի վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ քվեարկությունը բեմականացված է եղել։ «Այն, ինչ Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան և նրա կինը՝ փոխնախագահ Ռոսարիո Մուրիլոն, բեմադրեցին այսօր, մնջախաղ էր», - ասվում է Բայդենի գրավոր հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում Օրտեգային և Մուրիլոյի ռեժիմին անհապաղ քայլեր ձեռնարկել Նիկարագուայում ժողովրդավարությունը վերականգնելու համար, անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել անարդար բանտարկյալներին՝ չարաշահումների դեմ արտահայտվելու և Նիկարագուայի բնակիչների՝ արդար ընտրություններում քվեարկելու իրավունքը պաշտպանելու համար»,- ասել է Բայդենը։

Կիրակի օրը Նիկարագուայում համընդհանուր ընտրություններ են տեղի ունեցել։ Ավելի քան 4,5 միլիոն ընտրողներ 6,5 միլիոնանոց երկրում քվեարկել են նախագահի թեկնածուների, փոխնախագահների, Նիկարագուայի Ազգային ժողովի (միապալատ պառլամենտի) և Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի պատգամավորների օգտին: Բացի Սանդինիստական ​​ազգային ազատագրական ճակատի գլխավորած դաշինքից, որից երկրի գործող ղեկավար Օրտեգան հավակնում է նախագահական ընտրություններին, քարոզարշավին մասնակցում էին ևս վեց քաղաքական կուսակցություններ, այդ թվում՝ մեկ տարածաշրջանային: Քվեարկության գործընթացին ուղեկցել են ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի վերահսկողները և ավելի քան 200 անկախ դիտորդներ, այդ թվում՝ Ռուսաստանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և Լատինական Ամերիկայի երկրներից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում