Ֆոդենի դուբլն օգնեց Ման Սիթիին խոշոր հաշվով հաղթել Բրայթոնին

Ֆոդենի դուբլն օգնեց Ման Սիթիին խոշոր հաշվով հաղթել Բրայթոնին

ԱՊԼ 9-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բրայթոնին» ու 4-1 հաշվով հաղթանակ տարավ։ Այս մասին գրում է Armsport-ը։

Հանդիպման հաշիվն արդեն 13-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Իլկայ Գյունդողանը։ 28-րդ րոպեին Ֆոդենը կրկնապատկեց հաշիվը, իսկ 3 րոպե անց դարձավ դուբլի հեղինակ։

Տանտերերը միայն 81-րդ րոպեին կարողացան գրավել Գվարդիոլայի սաների դարպասը, բայց ի պատասխան՝ խաղի հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին Ֆոդենի փոխանցումից հետո այս անգամ մրցակցի դարպասը գրավեց Մահրեզը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում