Չինաստանում Սի Ցզինպինի մասին գաղտնի փաստաթղթերի արտահոսք է տեղի ունեցել

Չինաստանում գաղտնի փաստաթղթերի զանգվածային արտահոսք է տեղի ունեցել, որոնք պետության բարձրագույն ղեկավարներին, մասնավորապես, ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինին կապում են ույղուր մահմեդականների դեմ իշխանության բռնաճնշումների հետ: Այս մասին հայտնել է BBC-ն։
Սինցզյան թղթեր անվանված փաստաթղթերը, ի պատիվ այն տարածաշրջանի, որտեղ բնակվում է Չինաստանի ույղուրների մեծամասնությունը, վկայում են այն մասին, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) առաջնորդները, ներառյալ Սի Ցզինպինը և վարչապետ Լի Կեցյանը, կոչ են արել միջոցներ ձեռնարկել, որոնք հանգեցրել են հարկադիր ինտերնացիայի (քաղաքական նկատառումներից ելնելով ազատազրկել կամ կալանավորել առանց դատավարության), զանգվածային ստերիլիզացման, «վերադաստիարակման» և ձերբակալված ույղուրներին հարկադրել աշխատել գործարաններում:
Որոշ փաստաթղթեր հրապարակվել են մինչ այդ, սակայն վերջին արտահոսքը պարունակում է նախկինում անհայտ տեղեկություններ: Այն ույղուրյան դատարան է հանձնվել սեպտեմբերին, սակայն ավելի վաղ ամբողջությամբ չէր հրապարակվել:
Ավելի վաղ արևմտյան երկրները պատժամիջոցներ էին սահմանել Չինաստանի պաշտոնյաների դեմ ՝ ույղուրների նկատմամբ նրանց քաղաքականության պատճառով։ Իր հերթին, Պեկինը հերքում է բոլոր մեղադրանքները։ Այնտեղ հայտարարում են, որ Սինցզյանի կոշտ քաղաքականությունն անհրաժեշտ է ահաբեկչության կանխարգելման և իսլամիստական ծայրահեղականության վերացման համար, իսկ ճամբարներն արդյունավետ գործիք են ահաբեկչության դեմ պայքարում բանտարկյալներին «վերադաստիարակելու» համար:
Կարծիքներ