Փաշինյան. Ալիևի հայտարարությունը քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու բացահայտ գործողություն է

«Ալիևի հայտարարությունը քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու բացահայտ գործողություն է»:
Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով.
«Զինվորական համազգեստը հագին և զինվորական լսարանի ներկայությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ի իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և Հայաստանի մյուս քաղաքները իրենց տեսադաշտում են, և որ Հայաստանը հասկանում է, թե դա ինչ է նշանակում։ Դա քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու բացահայտ գործողություն է»։
Կարծիքներ