44 հանդիպում, մոտ 10.000 մասնակից, 22 համայնք. «Կրթվելը նորաձև է» շարժման ճանապարհը ամփոփելու օրն էր. Հակոբյան

44 հանդիպում, մոտ 10.000 մասնակից, 22 համայնք:
Հուլիսի 1ին «Կրթվելը նորաձև է» շարժման ճանապարհը ամփոփելու, արդյունքները վերլուծելու, ազդեցությունն ու թերությունները գնահատելու, մասնակիցների արձագանքներն ուսումնասիրելու և ապագա ծրագրերը քննարկելու օրն էր։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
««Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակում տիկին Աննա Հակոբյանը Կենտրոնական կոմիտեի հետ քննարկեց շարժման գաղափարական զարգացումը, առաջիկա հանդիպումների ձևաչափը, տեղական կոմիտեների աշխատանքի բարելավման ուղիները, ինչպես նաև կրթվելը` որպես նորաձև և վարակիչ արժեք, ավելի լայն շրջանակներում, ավելի շատ մարզերում տարածելու գործիքակազմը։
Առջևում՝ նոր գաղափարներ, նոր նախագծեր, նոր հնարավորություններ ոչ միայն մեր շահառուների և շարժման մասնակիցների, այլ բոլոր նրանց համար, ովքեր պարզապես ուզում են ինքնակրթվել, զարգանալ և աճել»,- ասված է գրառման մեջ։
Կարծիքներ