Բայդենը կարգադրել է լրացուցիչ օգնություն տրամադրել Կենտուկի նահանգին

Բայդենը կարգադրել է լրացուցիչ օգնություն տրամադրել Կենտուկի նահանգին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը կարգադրել է լրացուցիչ օգնություն տրամադրել Կենտուկիի իշխանություններին՝ նահանգում տեղի ունեցած միջադեպը ճանաչելով որպես խոշոր բնական աղետ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Փաստաթղթի համաձայն՝ ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ խոշոր բնական աղետ է տեղի ունեցել Կենտուկիում և հրամայել է դաշնային օգնություն տեղական իշխանություններին՝ ուժեղ փոթորիկների, ուժեղ քամիների, ջրհեղեղների և տորնադոների հետևանքով տուժած տարածքներում վերակառուցման աշխատանքներ իրականացնելու համար:

«Օգնությունը կարող է ներառել դրամաշնորհներ ժամանակավոր բնակարանների և տների վերանորոգման համար, ցածր տոկոսադրույքով վարկեր՝ չապահովագրված գույքին հասցված վնասը ծածկելու համար և այլ ծրագրեր՝ օգնելու անհատներին և ձեռնարկատերերին վերականգնվել աղետի հետևանքներից», - ավելացրել է Սպիտակ տունը:

Շաբաթ օրը Բայդենը հավանություն է տվել Կենտուկիի արտակարգ դրության հայտարարությանը և օգնություն տրամադրել նահանգին։ Ինչպես հայտարարել է այս նահանգի նահանգապետ Էնդի Բեշերը, նրա տարածքում տորնադոյի պատճառով զոհվել է ավելի քան 80 մարդ։ Նա խոստովանել է, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 100 հոգին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում