Գերմանիայում չեն ցանկանում վերացնել Քրդական բանվորական կուսակցության գործունեության դեմ արգելքը

Գերմանիայում չեն ցանկանում վերացնել Քրդական բանվորական կուսակցության գործունեության դեմ արգելքը

Գերմանիայի կառավարությունը մտադիր չէ հանել Քրդական բանվորական կուսակցության (PKK) գործունեության արգելքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 11-ին Բեռլինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Նա հայտնել է, որ կուսակցությունը երկրի տարբեր դատարանների կողմից բազմիցս ճանաչվել է որպես ծայրահեղական ու ահաբեկչական: ՆԳ նախարարության ներկայացուցիչը նշել է, որ իրենք չեն տեսնում պատճառ փոխելու կուսակցության նկատմամբ որոշումը:

Քրդական բանվորական կուսակցությունը Գերմանիայում արգելվել է 1993 թվականից: Կուսակցությունը ծրագրում է առաջիկայում դիմում ներկայացնել՝ իր գործունեության դեմ սահմանված արգելքը վերացնելու պահանջով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում