Ջրաշենի դպրոցում դասարանները անվանակոչվել են զոհված հերոսների անուններով

Ջրաշենի միջնակարգ դպրոցում դասարանները անվանակոչվել են 44 օրյա պատերազմում զոհված հերոսների անուններով։ Մայիսի 22 ին, Արարատի մարզի Ջրաշեն գյուղում բացվել է հուշաքար' ի հիշատակ 44 օրյա պատերազմում զոհված անմահ հերոսների' Ժիրայր Ժորայի Քոլոզյանի, Ահարոն Անդրանիկի Մովսիսյանի, Կոլյա Պարույրի Նիկողոսյանի։ Ջրաշենի Ս.Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոցի սպորտ դահլիճը անվանակոչվել է Ժիրայր Քոլոզյանի, 12-րդ դասասենյակը' Ահարոն Մովսիսյանի, կենսաբանության դասասենյակը' Կոլյա Նիկողոսյանի անուններով։ - Մենք պարտավոր ենք վառ պահել մեր հերոս տղաների հիշատակը, սա նաև կրում է դաստիարակչական բնույթի միջոցառում և նմանատիպ միջոցառումները Ջրաշենի դպրոցում լինելու են շարունակական բնույթի, նշեց դպրոցի տնօրենը։
Կարծիքներ