Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, այդուհանդերձ կազմակերպության անդամակցության կասեցման վերաբերյալ Հայաստանի կողմից պաշտոնական որևէ ծանուցում կազմակերպությունը չի ստացել։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովն ասել է «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրին տված հարցազրույցում։

«Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնադրական դաշտին ամբողջությամբ համապատասխան։ Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունն աշխատանքային ընթացակարգով տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին»,- ընդգծել է Թասմաղամբետովն՝ ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է կազմակերպությունը տեսնում հետագա համագործակցությունը Հայաստանի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում