Ծիծաղելի են այն լուրերը, թե իբր Աննա Հակոբյանը կապ ունի 88 սուպերմարկետների ցանցի հետ, նրան երբևէ մոտիկից չեմ տեսել. Նարեկ Նալբանդյան

Ծիծաղելի եմ վերաբերում եմ այն լուրերին, թե իբր Աննա Հակոբյանը կապ ունի 88 սուպերմարկետների ցանցի հետ: Այս մասին Հետքի հետ հարցազրույցում ասել է գործարար Նարեկ Նալբանդյանը:
Ես Աննա Հակոբյանին ճանաչում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին: Բացի դրանից, ո՛չ Աննա Հակոբյանի, ո՛չ էլ վարչապետի հետ ոչ մի անձնական և գործնական կապ երբևէ չեմ ունեցել և չունեմ:
«ՀՀ Վարչապետի հետ հանդիպել եմ երկու անգամ: Առաջինը եղել է այն ժամանակ, երբ բացել եմ տարածաշրջանում ամենախոշոր համակցված կերերի գործարանը, վարչապետի ինստիտուտը հարգելով, նրան հրավիրել եմ դրա բացման արարողությանը, երկրորդ անգամ եղել է Ծաղկաձորի հյուրանոցային համալիրի բացման արարողությանը», ասաց նա:
Կարծիքներ