ԱՄՆ-ն ու Ֆրանսիան զգուշացնում են Ռուսաստանին. Հայաստանը շանս ունի բեկում մտցնելու

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան զգուշացնում են Ռուսաստանին. Հայաստանը շանս ունի բեկում մտցնելու

ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել Ղարաբաղի հարցում համաձայնությունների ձեռք բերման գործընթացին, սա եռակողմ համաձայնություն է՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, հայտարարել էր ՌԴ նախագահի խոսնակը։

 

Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան արձագանքել են Պուտին-Ալիեւ-Փաշինյան հայտարարությանը, որը վերաբերում է պատերազմի դադարեցմանը եւ հայկական ուժերի դուրսբերմանը մի քանի շրջաններից:

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը եւ շահագրգռված կլինենք ավելին իմանալ այս նոր համաձայնագրի իրականացման մանրամասների եւ ծրագրերի մասին, երբ այն կայանա։ Մենք ուրախ կլինենք տեսնել բռնության վերջը, բայց առայժմ չենք կարող մեկնաբանել հրադադարի կամ հետագա քայլերի կոնկրետ մանրամասները: Այն, թե ինչպես են հակամարտության կողմերը ընկալում նոր պայմանավորվածությունները, պետք է հարցնել նրանց», հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանները՝ նշելով, որ տևական համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը:

Մանրամասները` այստեղ

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում