Աֆղանստանում ինը մարդ է զոհվել պայթյունի հետեւանքով

Աֆղանստանի Գիլմենդի հարավային նահանգում ճանապարհամերձ ականի պայթյունի հետեւանքով զոհվել Է ինը մարդ, ներառյալ կանայք ու երեխաներ:
Այդ մասին հաղորդել Է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրի:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը որոտացել Է մայիսի 18-ի առավոտյան Լաշքարգահ քաղաքում:
Ինչպես հաղորդվել Է, ականի վրա պայթել Է ավտոմեքենան, որի մեջ մարդիկ Էին գտնվում:
«Եվս երկու երեխա տուժել Է պայթյունի ժամանակ»,-հեռուստաալիքին հայտնել Է աղբյուրը:
Ներկայում ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ