Խոշոր ավտովթար Երևանում. կա 4 վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում.  կա 4 վիրավոր

Այսօր՝ մայիսի 23-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 10:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում ՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, բախվել են  BMW մակնիշի ավտոմեքենան  և թիվ 75 երթուղին սպասարկող  մարդատար ГАЗель-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Էրեբունի» բժշկական կենտրոն:  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը , ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանութունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում