Ներկայացվել է վրացական արտադրության նոր զրահամեքենան

Ներկայացվել է վրացական արտադրության նոր զրահամեքենան

Delta ռազմական գիտատեխնիկական ընկերությունը ներկայացրել է Վրաստանում արտադրված նոր հետախուզական զրահամեքենա։ Այն ունի 300 ձիաուժ հզորությամբ շարժիչ և ապահովում է պաշտպանություն տարբեր տրամաչափի փամփուշտներից, փոխանցում է «Ալիք մեդիա»-ն։

Ըստ Delta-ի՝ զրահամեքենան նախատեսված է յոթ զինվորականների համար, կարող է տեխնիկապես հաղթահարել 60 սանտիմետրանոց խրամատը, 40 սմ բարձրությամբ ուղղահայաց աստիճանը և 80 սմ խորությամբ ջրային խոչընդոտը։

Նախագծի համաձայն՝ նոր զրահամեքենայի վրա հնարավոր է տեղադրել տարբեր հետախուզական և հեռակառավարվող մարտական սարքավորումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում