Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում

Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում

Լեհաստանը ֆինանսապես կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր հաճախում են լեհական դպրոցներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին կառավարության նիստից հետո հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Ներկայումս, որպես փախստական, ​​Լեհաստան ժամանած Ուկրաինայի քաղաքացիները կարող են ստանալ մի շարք սոցիալական նպաստներ, ներառյալ, այսպես կոչված, 800+ նպաստը, որը ամսական 800 զլոտի (մոտ 200 դոլար) չափով վճարվում է ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս անդամի համար:

«Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել՝ կապված սոցիալական օգնության, ընտանիքի աջակցության և կրթության հասանելիության հետ, սակայն այն օրենքում, որը այսօր ներկայացրեց ներքին գործերի նախարար Մարչին Կիրվինսկին, մենք փոփոխություններ ենք մտցնում ներկայիս կանոնների մեջ, հատկապես կրթության ոլորտում»,- ասել է Կոսինյակ-Կամիշը։

Նա պարզաբանել է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Ուկրաինայի որոշ քաղաքացիներ դիմում են Լեհաստանում նպաստ ստանալու համար, իսկ իրենք վերադառնում են Ուկրաինա՝ շարունակելով գումարներ ստանալ լեհական բյուջեից։

Վերջին տվյալներով՝ Լեհաստանում մոտ 1,5 մլն Ուկրաինայի քաղաքացի կա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում