Չինաստանի դեսպանը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը պայմանավորվել են իրական քայլեր ձեռնարկել փոխըմբռնման հիման վրա

Հանդիպման ընթացքում Վաշինգտոնում Չինաստանի դեսպան Ցին Գանգը և ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դենիել Կրիտենբրինկը պայմանավորվել են իրական քայլեր ձեռնարկել փոխըմբռնման հիման վրա, որը վերջերս ձեռք է բերվել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ԱՄՆ նախագահ Բայդենի միջև բանակցություններում։
«Կողմերը փոխադարձ համաձայնություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրելու, իրական քայլեր ձեռնարկելու՝ երկու երկրների ղեկավարների վերջերս կայացած առցանց հանդիպման ոգուն և նրանց միջև ձեռք բերված կոնսենսուսին համապատասխան»,- ասված է կայքում տեղադրված կարճ հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 16-ին Սի Ցզինպինը և Ջո Բայդենը առցանց հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Բանակցությունները տեւել են ավելի քան երեք ժամ։ Չինաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ խորհրդակցությունների արդյունքում երկու երկրների ղեկավարները կոնսենսուսի են եկել մի շարք խնդիրների շուրջ և փոխադարձ պատրաստակամություն հայտնել ամրապնդել շփումները։
Կարծիքներ