Գիտեք՝ քանի անգամ ենք էս պերսոնաժին հրավիրել. Ղազարյանը՝ Հանրայինի հասցեին Սողոմոնյանի քննադատության մասին
Հանրայինի հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մենուա Սողոմոնյանի կողմից Հանրայինի հասցեին ուղղված քննադատություններին:
«Աչքով ընկավ էս «քաղաքականապես չեզոք» դիտորդի գնահատականը՝ Հանրայինի վերաբերյալ։
Գիտեք՝ քանի անգամ ենք էս պերսոնաժին Հանրային հրավիրել, և բոլոր դեպքերում մեր հրավերին վերաբերվել է այնպես, ինչպես Արմինե Օհանյանը ղազախական ցորենին»,- գրել է Ղազարյանն ու հրապարակել Սողոմոնյանի հայտարարության տեսապատճենը:



Կարծիքներ