Մակրոնը հրաժեշտ է տվել Մերկելին կանցլերի պաշտոնում՝ նրան շնորհելով Պատվո լեգեոնի շքանշան

Մակրոնը հրաժեշտ է տվել Մերկելին կանցլերի պաշտոնում՝ նրան շնորհելով Պատվո լեգեոնի շքանշան

Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելն այդ պաշտոնում վերջին անգամ այցելել է Ֆրանսիա։ Էմանուել Մակրոնը Մերկելին հյուրընկալել է գինեգործական Բուրգունդիա շրջանի Բոն քաղաքում։

DW լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Մակրոնը ջերմ հրաժեշտ է տվել Մերկելին՝ նրան շնորհելով Ֆրանսիայի բարձրագույն պարգևներից մեկը՝ Պատվո լեգեոնի շքանշանի մեծ խաչ։ Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մերկելին իրեն այդքան բան սովորեցնելու համար։ Մակրոնը շեշտել է, որ կանցլերի պաշտոնում Մերկելը նպաստել է Եվրոպայի միասնության պահպահնմանը՝ չնայած բոլոր ցնցումներին։

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Բոնի հրապարակում, մինչ երկու ղեկավարներն այցելել են գինու խանութ և ստացել ծաղիկներ ու գինի։

16 տարի Գերմանիան ղեկավարած Անգելա Մերկելն աշխատել է Ֆրանսիայի 4 նախագահների հետ։ Նա կկատարի Գերմանիայի կանցլերի պարտականությունները մինչև նախարարների նոր կաբիբնետի ձևավորումը։ Գերմանայում բունդեսթագի ընտրություններ էին կայացել սեպտեմբերի 26-ին։ Այժմ կուսակցությունները բանակցություններ են վարում հնարավոր կոալիցիա կազմելու շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում