Ես համախմբվելու չունեմ ՊՊԾ գունդ գրավածների հետ․ Շարմազանով

Ես համախմբվելու չունեմ ՊՊԾ գունդ գրավածների հետ․ Շարմազանով

Էդուարդ Շամազանովը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, հայտարարելով, որ չի ցանկանում համախմբվել մի շարք ուժերի հետ, որնք այսօր Վազգեն Գալստանյանի հետ հանդիպել են։

Գրառման մեջ ասվում է․

Ես համախմբվելու չունեմ 2016-ին ՊՊԾ գունդ գրաված /ոստիկաններ են սպանվել/«ուժի»,2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ։

Ես համախմբվելու չունեմ ժամանակին Նիկոլ Փաշինյանի արբանյակը հանդիսացողների ու 2020-ի կապիտուլյացիայից հետո նրա հրաժարականը չպահանջողների հետ։

Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը,Լաչինն ու Աղավնոն,Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:

Ես համախմբվելու չունեմ Ռոբերտ Քոչարյանին,Մանվել Գրիւիրյանին ապօրինի կալանավորողների ու Սերժ Սարգսյանի վրա սարքած քրեական գործ կարողների հետ։

Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների հետ։

Ես ձեւական համախմբման կարիք չունեմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում