Սուրբ Ծնունդը Նուր-Սուլթանում նշել են գրեթե սովորականի պես

Սուրբ Ծնունդը Նուր-Սուլթանում նշել են գրեթե սովորականի պես

Սուրբ Ծնունդը Նուր-Սուլթանում նշվել է գրեթե սովորականի պես՝ չնայած երկրում տիրող անկարգություններին։ Սակայն ուրբաթ օրը եկեղեցիներում սովորականից ավելի քիչ ծխականներ կային, իսկ տրամադրությունը հեռու էր տոնական լինելուց, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Համացանցի բացակայության պայմաններում Սուրբ Աստվածածնի տաճար տանող ճանապարհին ՏԱՍՍ-ի թղթակիցը մի քանի անգամ խնդրել է տեղի բնակիչներին ցույց տալ երթուղին։ Ե՛վ ռուսները, և՛ ղազախները լավ գիտեն, թե որտեղ է գտնվում տաճարը, պատրաստակամորեն ցույց են տվել ճանապարհը և բարի ժպիտով շնորհավորել են Սուրբ Ծնունդը:  Տեղական ժամանակով ժամը 13:00-ին մի քանի տասնյակ մարդ հավաքվել էր եկեղեցում:

Քահանայի խոսքով՝ այս տարի ծխականները սովորականից քիչ են։  Նա ասաց, որ դժվար է ճշգրիտ հաշվարկել Նուր-Սուլթանում ապրող քրիստոնյաների թիվը. տարբեր գնահատականներով այն կազմում է մոտ 100 հազար մարդ։ Այս թիվը ներառում է ոչ միայն ուղղափառ, այլեւ կաթոլիկներ եւ քրիստոնեական այլ եկեղեցիների հետեւորդներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում