Փյունիկն առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթեց Կալմարին

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր շվեդական «Կալմարին»։ Երևանյան ակումբը կամային հաղթանակ տարավ՝ 2։1 հաշվով։ Գրում է Armsport.am-ը։
Առաջին խաղակեսի վերջնամասում տանտերերն առաջ անցան հաշվի մեջ Ջեյկոբ Տրենսկոյի գոլի շնորհիվ։
55-րդ րոպեին «Փյունիկի» կազմում հաշիվը հավասարեց Լուկա Յուրիչիչը։
81-րդ րոպեին Հայաստանի փոխչեմպիոնին հաղթանակ պարգևեց Խուան Բրավոյի խփած գոլը։
Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին՝ Երևանում։
Կարծիքներ