Վրաստանում մանդատներից հրաժարվող կուսակցությունը կզրկվի պետական ֆինանսավորումից
Վրաստանի խորհրդարանը 79 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ ընդունել և հաստատել է կուսակցություների ֆինանսավորման օրենսդրայան նախաձեռնությունը, հայտնում է aliq.ge-ն։
Ըստ այդմ, մանդատներից հրաժարվող կուսակցությունը կորցնում է բյուջեի ֆինանսավորումը և մի շարք կանոնադրական արտոնություններ: Օրենսդրական փաթեթը «Վրացական երազանքի» նախաձեռնությունն է:
Օրինագծի համաձայն՝ կուսակցությունը կորցնում է պետբյուջեից ֆինանսավորում ստանալու իրավունքը, եթե կուսակցության կողմից ընտրված խորհրդարանի իրական անդամների թիվը կրճատվի իր ստացած մանդատների առնվազն կեսով:
Ինչպես նաև, առաջիկա 6 օրացուցային ամիսների ընթացքում կուսակցությունը չի ստանա բյուջեի ֆինանսավորում, եթե իր առաջադրմամբ ընտրված խորհրդարանի անդամների կեսից ավելին չմասնակցեն հերթական լիագումար նիստերին:
Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի փետրվարի 1-ից:
Կարծիքներ