Պուտինն ու Փաշինյանը խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման վերաբերյալ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:
«Մենք արդեն հակիրճ մտքեր ենք փոխանակել Հայաստանի վարչապետի հետ: Այսօր մեր երկկողմ հանդիպման ժամանակ, իհարկե, ավելի մանրամասն կխոսենք այդ մասին»,- ասել է Պուտինը։
Կարծիքներ