Տոկիոյում ՆԱՏՕ-ի գրասենյակ բացելու որոշումը կհետաձգվի առնվազն մինչև աշուն

Տոկիոյում ՆԱՏՕ-ի գրասենյակ բացելու որոշումը կհետաձգվի առնվազն մինչև աշուն

Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) մտադիր է հետաձգել Տոկիոյում իր գրասենյակը բացելու որոշումը մինչև աշուն կամ ավելի ուշ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Nikkei Asia թերթը  ՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ի սկզբանե ծրագրվում էր, որ Լիտվայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կհամաձայնեցվի Ճապոնիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի գրասենյակ բացելու հարցը, որն առաջինը կլինի դաշինքի համար Ասիայում։ Սակայն այդ հարցում համաձայնություն ստանալ չի հաջողվել, այդ թվում՝ Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով, նշում է թերթը։ Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն և Ճապոնիան ծրագրում են շարունակել քննարկումները և նպատակ կունենան որոշում կայացնել մինչև տարեվերջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում